Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը մերժեց սահմանամերձ համայնքներին որոշ հարկերից ազատելու ԲՀԿ-ականների նախագիծը

Կառավարությունը մերժեց սահմանամերձ համայնքներին որոշ հարկերից ազատելու ԲՀԿ-ականների նախագիծը
16.10.2014 | 15:19

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից: Փաթեթի մաս էին կազմում «Սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը՝ սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման հետ կապված, և արդեն իսկ ԱԺ է ուղարկվել կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ համայնքների մասով: Փոխնախարարի խոսքով՝ այս նախագծի ընդունումը կարող է հարկերից խուսափելու պատճառ դառնալ այլ համայնքների համար, որոնք սահմանամերձ չեն: «Սա կարող է բերել հարկերի չարաշահման, ուստի առաջարկում ենք այն ձևակերպումները, որոնք տվել ենք կառավարության փաթեթում»,-ասաց նա՝ նկատի ունենալով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելիք՝ կառավարության հեղինակած օրենքների փաթեթը՝ սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ